Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Խմբակային դավաճանության հիմքեր են, կարծես, բացահայտվում

Խմբակային դավաճանության հիմքեր են, կարծես, բացահայտվում
11.05.2025 | 16:32

Պատերազմի ժամանակ ՊՆ կողմից հիմնական քարոզիչ նշանակված կերպարն ասել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու կլիներ, որովհետև Հիտլերի Գերմանիան պատմական Հայաստանն էր վերականգնելու ու Հայաստանի տարածքից նվաճելու էր Թուրքիան։

Բացարձակապես կարևոր չէ, թե որքանով է ճիշտ այդ տեսակետը։ Կարևորն այն է, թե ինչ մտածողություն ուներ 44-օրյա պատերազմի պաշտոնական քարոզիչը։

Մենք պատերազմում էինք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որոնց գլխավոր մոդերատորը Բրիտանիան էր, իսկ նրա թշնամին Ռուսաստանն էր, որը պետք է հեռացվեր Կովկասից, ինչի համար անհրաժեշտ էր մեր պարտությունն ու Արցախի ամբողջական հայաթափումը։

Առաջ դա Գերմանիան պետք է աներ, ըստ այդ քարոզչի, հիմա՝ Թուրքիան, Բրիտանիան ու իրենց ընկերները։ Դա է մտածողությունը։

Պատերազմից հետո հենց Երևանում այդ մասին բացահայտորեն հայտարարում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու իր կոլեգաները, որոնք մինչ այդ կազմակերպեցին նաև Պրահայի հայտարարությունը։

Փաստորեն, մեր բանակի քարոզիչն ու ռազմական գաղտնիքներին տիրապետող անձն առնվազն բիտանա-թուրքական նարատիվն է սպասարկում։

Իսկ արդյո՞ք նա միակն է եղել այդպիսին, և իրեն նշանակողները ևս Հայաստանի միտումնավոր պարտությունը նույնպես չեն սպասարկել։

Խմբակային դավաճանության հիմքեր են, կարծես, բացահայտվում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ